ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ինչպիսին կլինի Կապույտ Ձիու տարում ծնված փոքրիկը

Ինչպիսին կլինի Կապույտ Ձիու տարում ծնված փոքրիկը
29.12.2013 | 15:44

Մոտենում է Կապույտ Ձիու տարին, և աշխարհի աստղաբանները փորձում են հնարավորինս պարզեցնել, թե ինչպիսին կլինի 2014-ի նորածինը, ինչ ճակատագիր կունենա և ինչ կդառան: Քանի որ ձին անխոնջ, աշխատասեր և եռանդուն կենդանի է, ուստի ակնկալվում է, որ գալիք տարում ծնված երեխան կունենա մեծ էներգիա ու եռանդ, կլինի աշխույժ, աշխատասեր, ջանասեր և բոլոր հարցերում՝ ակտիվ: Նրան իր հեզության և հավատարմության համար կսիրեն ամենքը: Նա կունենա շատ ընկերներ, բայց լինելով ազնիվ անձնավորություն` իրենից հեռու կվանի կեղծիքն ու սուտը: Կապույտ կամակոր ձիու տարում ծնված փոքրիկը կսիրի տեղաշարժվել, ճանապարհորդել երկրեերկիր, հետագայում իր աշխատասիրության և համառության շնորհիվ կգրավի շրջապատի ուշադրությունը: Նա կհաղթահարի իր առջև ծառացած բոլոր դժվարությունները:
Աստղաբանները խոստանում են, որ այս երեխաները ապագայում կդառնան մարզիկներ, տաղանդավոր և հայտնի արվեստագետներ: Ձիու տարում ծնվածներն ամուր ընտանիք կկազմեն, կլինեն հավատարիմ, իսկ ընտանիքի անդամների կողմից` սիրված:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ